Рейтинг@Mail.ru
USD
389.46
EUR
441.92
RUB
4.7305
GEL
141.7
2025 թ. ապրիլի 29, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանում աշխատավարձի միջին մակարդակը բարձրացել է 5,4%–ով, աճում է նաև գործազուրկների թիվը

27.09.2021, 15:10
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2021թ.–ի հունվար–հունիսին, նախորդ տարվա համեմատ, աճել է 5,4%–ով` կազմելով 196 400 դրամ
Հայաստանում աշխատավարձի միջին մակարդակը բարձրացել է 5,4%–ով, աճում է նաև գործազուրկների թիվը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը 2021թ.–ի հունվար–հունիսին, նախորդ տարվա համեմատ, աճել է 5,4%–ով` կազմելով 196 400 դրամ։ Այս մասին նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Այսպես, միջին աշխատավարձը պետական հատվածում ավելացել է 3,9%–ով` հասնելով 168 374 դրամ, իսկ ոչ պետականում` 5,9%–ով` հասնելով 209 937 դրամի։ Իրական աշխատավարձը 5,7%–անոց գնաճի պայմաններում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0,3%–ով։

2021 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1.6%-ով՝ կազմելով 62,322 մարդ (1 դոլարը 480,82 դրամ է)։–0–