Հայաստանում բենզինը մայիսին տարեկան կտրվածքով թանկացել է մոտ 50%–ով
09.06.2021,
15:35
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2021թ.–ի մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, ավելացել են համապատասխանաբար 3%–ով և 5,4%–ով
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2021թ.–ի մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, ավելացել են համապատասխանաբար 3%–ով և 5,4%–ով։
Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Միաժամանակ այս տարվա մայիսին, 2020թ.–ի մայիսի համեմատ, բենզինի և դիզվառելիքի գները թանկացել են համապատասխանաբար 49,6% –ով և 38,3%–ով, 2020թ.–ի դեկտեմբերի համեմատ`համապատասխանաբար 21,6%–ով և 32%–ով։
Վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների գներն ընդհանուր առմամբ 2021թ.–ի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, ավելացել են 9%–ով, 2021թ.–ի ապրիլի համեմատ` պահպանվել է գների համեմատաբար կայուն մակարդակ։–0–