Հայաստանում նախատեսվում է նվազեցնել ցեմենտի ներկրման տուրքը
12.09.2022,
14:29
Նախատեսվում է հանել կլինկերի ներկրման տուրքը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությոնն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ցեմենտի ներկրման համար նախատեսված 14 հազար դրամ տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9 հազար դրամ, իսկ կլինկերի ներկրման տուրքը հանել:
ԱԺ–ն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է այդ նախաձեռնությունը։
Ինչպես նշեց օրինագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը, առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես հանել։
«2019-ին իրանական էժան ցեմենտը սկսել է մեծ թափով մտնել հայկական շուկա, արդյունքում տեղական արտադրողները, պարզապես չդիմանալով մրցակցությանը, հայտնվել էին սննկացման վտանգի առաջ: Եվ հենց այդ ժամանակ էլ որոշվեց կիրառել տուրք՝ պաշտպանելու տեղական արտադրողներին, այսինքն՝ Հայաստան ներկրվող ցեմենտի գինը արհեստականորեն բարձրացվեց 14 հազար դրամով։ Արդյունքում հայկական շուկայում ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճել են: Այս տարվա միայն առաջին 7 ամիսներին արտադրվել է ավելի քան 520 հազար տոննա ցեմենտ, ինչն ավելին է, քան օրինակ 5-6 տարի առաջ տարեկան կտրվածքով արտադրվածը: Շուկայում գերակշիռ մասը տեղական արտադրողների բաժինն է», – նշեց Թունյանը։
Նրա խոսքով, ասօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ ելակետային պայմանները փոխվել են: Իրանական ցեմենտի գինը սահմանի վրա էապես թանկացել է, տրանսպորտային ծախսերն էապես թանկացել են: Եվ, եթե սրան զուգահեռ ուժի մեջ է մնում 14 հազար դրամ տուրքը, ապա ներմուծումը արհեստականորեն արգելափակվում է, շուկայում տեղի է ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ: Եվ վերջին շրջանում կառուցապատողներն այդ թեմայով շատ են իրենց դժգոհությունն արտահայտում։
«Եթե այս պայմաններում որևէ քայլ չձեռնարկենք, կնշանակի, որ արհեստականորեն թանկանում է շինարարությունը: Այսպիսով՝ պետությունը խնդիր ունի շուկայում վերականգնել մրցակցային վիճակը», – ասաց Թունյանը։
Նա ավելացրեց, որ վերջին 1 տարվա ընթացքում 25-տոկոսանոց թանկացում կա:
«Սա գործարանային գինն է: Իսկ 2020 թվականի սկզբի համեմատ մոտ 43 տոկոսով է թանկացել ցեմենտի գինը»,-ասաց նա:–0–