Հայաստանում մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 13,7–ով. Փաշինյան
29.06.2023,
13:53
Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 13,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./ԱՌԿԱ/. Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 13,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է արձանագրեմ, որ այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, արձանագրվել է 13,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ արդյունաբերությունը աճել է 5,3 տոկոսով, շինարարությունը՝ 18,4 տոկոսով, առևտուրը՝ 28,6 տոկոսով, ծառայությունները՝ 12,3 տոկոսով», – ասաց Փաշինայնն այսօր կառավարության նիստի ժամանակ։
Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա մայիսին նույնպես շատ բարձ տնտեսական ակտիվություն էր արձանագրվել՝ 10,8 տոկոս աճ։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2023թ.–ի մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, կազմել է 7,7%, նախորդ տարվա մայիսի համեմատ` 13,7%։ Այս տարվա հինգ ամսում, 2022թ.–ի հունվար–մայիսի համեմատ, գրանցվել է 12,5%–ի աճ։–0–