Հայաստանը Հարավային Կովկասի առաջատարն է բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով․ ԱՄՀ
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն առաջատարն է Հարավային Կովկասի տարածաշրջանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կայքում։
Այսպես, ԱՄՀ-ի տվյալներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում 2023 թվականին կազմել է 8280 դոլար, Վրաստանում՝ 8160 դոլար, Ադրբեջանում՝ 7530 դոլար։
Ընդ որում, Իրանում այս ցուցանիշը կազմում է 4230 դոլար, Ռուսաստանում՝ 13 հազար 10 դոլար, իսկ Թուրքիայում՝ 13 հազար 380 դոլար։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2023 թվականի երրորդ եռամսյակում, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,4 տոկոսով։