Հայաստանը, չնայած դժվարություններին, շարունակում է բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար. Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանը շարունակում է բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսով զբաղվելու համար, հատկապես ռուս գործարարների համար: Այս մասին Երևանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովում հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը:
«Իրական ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Պետությունը պետք է ապահովի բիզնեսի համար հարմարավետ պայմաններ: Այսօր Հայաստանում պատրաստի արտադրանք արտահանողների համար ստեղծվել է բարենպաստ դաշտ, ինչը հնարավորություններ է բացում երկրում բիզնես վարելու համար»,-ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ներքին շուկան սահմանափակ է, ուստի անհրաժեշտություն կա ինտեգրվելու միջազգային շուկաներին, որոնցից ամենակարևորը ռուսականն է:
«Եվ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ ներդրողը՝ արտահանման հնարավորություններով», – ասաց Կարապետյանը:
Կարապետյանը համաժողովի մասնակիցներին կոչ արեց ոչ թե բարեգործական նպատակների համար միջոցներ հայթայթել, այլ առաջարկեց ներդրումներ կատարել արդյունաբերության, տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների մեջ:-0-