Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

ԿԲ–ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 9.5%

02.08.2022, 12:51
Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%
ԿԲ–ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 9.5%
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:

ԿԲ–ն վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել է մարտի 15–ին` բարձրացնեկլով 1,25 տոկոսային կետով` մինչև 9,25%։–0–