ԿԲ նախագանը նշեց գնաճի ռիսկերի նվազեցման միջոցները՝ Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող ֆինանսական օգնության ֆոնին
31.10.2023,
19:37
Խոսելով այն մասին, թե դա ինչպես է կապված դրամավարկային քաղաքականության և գնաճի հետ՝ Գալստյանը առանձնացրեց երկու հորիզոններ՝ կարճաժամկետ, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ միջոցառումներին, որոնց իրականացումը կօգնի խուսափել գնաճի աճի ռիսկից՝ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին կառավարության կողմից ցուցաբերվող օգնության ֆոնին։
Նա պարզաբանեց, որ աջակցությունն ու ֆինանսական ծախսերը, որոնք Հայաստանի կառավարությունը իրականացնում է Արցախից վերաբնակված հայրենակիցներին սատարելու համար, կնպաստեն պահանջարկի ընդլայնմանը։
Խոսելով այն մասին, թե դա ինչպես է կապված դրամավարկային քաղաքականության և գնաճի հետ՝ Գալստյանը առանձնացրեց երկու հորիզոններ՝ կարճաժամկետ, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ։
ԿԲ ղեկավարի խոսքով, կարճաժամկետ հեռանկարում կառավարությունն արցախցիներին աջակցություն է ցուցաբերում թիրախային ծրագրային աջակցության մեխանիզմների միջոցով, ինչը կնպաստի ներքին պահանջարկի ավելացմանը:
«Եվ եթե ներքին պահանջարկի ավելացմանը զուգընթաց չհաջողվի պայմաններ ստեղծել Արցախի տեղահանված բնակիչների համար՝ ինտեգրվելու Հայաստանի աշխատաշուկայում, առաջարկի տեսակետից կստեղծվի սահմանափակ իրավիճակ, այսինքն՝ ազդեցությունը պոտենցիալ ՀՆԱ-ի վրա կլինի սահմանափակ»,- ասաց նա։
Այս կապակցությամբ Գալստյանը պարզաբանեց, որ դա, պահանջարկի ընդլայնման ֆոնին, կարող է հանգեցնել որոշակի գնաճային երևույթների։
«Ուստի այստեղ կարևոր է անել երկու բան՝ կազմակերպել արցախցիների ինտեգրումն այնպես, որպեսզի նրանք աշխատանքի տեղավորվեն արտադրողական ոլորտներու, և երկրորդ՝ կարճաժամկետ հեռանկարում փորձել թեթևացնել մարդկանց բեռը»,- ասաց նա։
Միաժամանակ, ԿԲ ղեկավարը մատնանշեց նաև արցախցի հայրենակիցների ներուժի օգտագործումը կապիտալ ներդրումների ծրագրերի համատեքստում։-0-