Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ՊԵԿ-ն ամփոփում է 21– րդ միջոցառման արդյունքները. շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ

03.08.2020, 12:53
ՊԵԿ-ն ամփոփում է 21– րդ միջոցառման արդյունքները. շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
ՊԵԿ-ն ամփոփում է 21– րդ միջոցառման արդյունքները. շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2020 թվականի հուլիսի 10-ը):

Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52,196 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: 

Մարտ և ապրիլ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 աշխատատեղ)` 19,737-ը: Վերջիններիս մայիս ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 13,454-ը կամ շուրջ 68%-ը: 

2020թ. հուլիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 12,857-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.6 մլրդ դրամ:

21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող),  միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:–0–