Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է

06.04.2021, 16:11
Հովհաննիսյանը նաև նշեց, որ տնտեսության վերականգնումը գնահատելու համար անհրաժեշտ է հետևել վիճակագրական տեղեկատվությանը
ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ երկրի տնտեսությունը վերականգնվում է։

«Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծական տվյալներից՝ այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են խոսում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը», – ասաց նա։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ տնտեսության վերականգնումը գնահատելու համար անհրաժեշտ է հետևել վիճակագրական տեղեկատվությանը։

Տնտեսությունը թվերով և կանխատեսումներ

Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2021թ.–ի պետբյուջեում սահմանված է 3,2%–ի չափով, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։  

ՀՀ ԿԲ–ն դեպի նվազում է վերանայել 2021թ.–ի տնտեսական աճի կանխատեսումը` նախկին 2%–ից մինչև 1,4%։ Միաժամանակ կարգավորիչն ակնկալում է, որ կառավարությունն այս տարի ավելի արդյունավետ կիրականացնի նախատեսված կապիտալ ծախսերը, ինչը թույլ կտա տնտեսությանը վերականգնվել ավելի արագ տեմպերով, քան ակնկալվում էր։

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2021թ.–ին Հայաստանի իրական ՀՆԱ–ի աճը կանխատեսում է մինչև 3,2%–ի սահմանում և 2022թ.–ին` 4%–ի սահմանում։

ՀԲ–ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը 2021թ.–ին կաճի 3,4%–ով, իսկ 2022թ.–ին` 4,3%–ով։

ԱՄՀ–ն 2021թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կանխատեսում է 1%–ի սահմանում։–0–