Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Փաշինյան. 2019թ.–ի 3 եռամսյակի արդյունքում Հայաստանի ՀՆԱ–ի աճը կազմել է շուրջ 7,5%

25.01.2020, 12:12
2019թ.–ի երեք եռամսյակների նախնական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ–ի աճը կազմել է շուրջ 7,5%
Փաշինյան. 2019թ.–ի 3 եռամսյակի արդյունքում Հայաստանի ՀՆԱ–ի աճը կազմել է շուրջ 7,5%

ԿԱՊԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. 2019թ.–ի երեք եռամսյակների նախնական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ–ի աճը կազմել է շուրջ 7,5%։

Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ։

«Դա 1,6 տոկոսային կետով գերազանցում է 2017թ.–ի համապտասխան ցուցանիշը և 1,3 տոկոսային կետով`2018թ.–ի ցուցանիշը։ Երեք եռամսյակների տվյալներով, Հայաստանը տնտեսական աճի տեմպերով առաջինն է Եվրասիական տնտեսական միության տարածքում, ԱՊՀ երկրների շարքում և Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ` նաև եվրոպական ողջ տարածաշրջանում», – նշեց վարչապետ Փաշինյանը։

Հայաստանի 2020թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 4,9%–ի չափով, իսկ գնաճը` 4%–ի սահմանում (±1,5%)։–0–