Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

17.08.2022, 22:24
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայման ուղղությամբ առաջնային խնդիրներին և օգոստոսի 25-26-ին Ղրղզստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին։-0-