Փաշինյանը ՀԲ–ի և ՄՖԿ–ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Վարչապետը, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Վարչապետը շեշտել է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես, ֆինանսական բնագավառում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցերի:
Հայաստանում ՀԲ–ի ծրագրերի մասին
1992թ․–ին Հայաստանում գործունեության մեկնարկից ի վեր՝ Համաշխարհային բանկը հանրապետության տրամադրել է մոտ 2,7մլրդ դոլար Զարգացման միջազգային ասոցիացիայից, որի դոնորը Հայաստանը դարձել է 2023թ․–ին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից և հավատարմագրային հիմնադրամներից։ Այս պահին ՀԲ–ն Հայաստանում ֆինանսավորում է 500մլն դոլարի 0 նախագիծ։