Փաշինյանը հեռանկարներ է տեսնում ՀՀ–ում անշարժ գույքի գների աճում
07.09.2022,
15:39
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանկարներ է տեսնում Հայաստանում անշարժ գույքի գների աճում

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանկարներ է տեսնում Հայաստանում անշարժ գույքի գների աճում։
«Մենք անշարժ գույքի հետ կապված բավականին մեծ խնդիր ունենք, քանի որ գները աճում են, վարձակալվող բնակարանների գները ևս աճում են, դա խնդիր է, բայց այն ստեղծում է նոր հնարավորություններ։ Այս տարի արդեն 13 տոկոսանոց աճ է գրանցում շինարարությունը և կարծում եմ, որ ռուսական բիզնեսը ևս հետաքրքրված է այդ ոլորտում ներդրում կատարելու համար», – ասաց նա` չորեքշաբթի ելույթ ունենալով Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստին։
Այս համատեքստում նա ռուս գործարարների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ միջազգային վարկանիշերում Հայաստանը բարելավում է իր դիրքերը բիզնեսն ազատ վարելու գծով։
«Հուսով ենք, որ այդ վարկանիշերում կհայտնվենք լավագույն տասնյակում համաշխարհային մասշտաբով։ Կարծում եմ, որ կան շատ լավ հնարավորություններ, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցությունը լինի ավելի բարձր մակարդակի վրա», – ասաց ՀՀ վարչապետը։
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա հուլիսին կատարվել է 17,2 հազար գործարք անշարժ գույքի շուկայում` հունիսին կատարված 19,1 հազարի դիմաց։ Ամենից շատ գործարք է կատարվել Երևանում` ընդհանուր թվի 30,6% –ը։–0–