Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Փոխվարչապետ. «Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել

12.07.2019, 19:52
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ «Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել։
Փոխվարչապետ. «Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. «Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել, ուրբաթ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

Ռուսական «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ–ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, ՀՀ–ում ներքին սակագինը կմնա անփոփոխ։ Բարձրացումը փոխհատուցել պարտավորվեց «Գազպրոմ Արմենիան» ներքին օպտիմալացման հաշվին։

«Գազի սակագնի հարցը բազմաբաղադրիչ է, չեք պատկերացնի ինչքան շատ կոմպոնենտներ կան, որոնք ենթակա են քննարկման, այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս շատ աշխատանք կա անելու», – նշել է Գրիգորյանը։

Պատասխանելով այն հարցին, թե իրականությանը համապատասխանու՞մ են շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ 2020 թվականի հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանալու է` նա նշել է, որ նման պաշտոնական որևիցե ազդակ այս հարցի հետ կապված չի ստացել: 

Անդրադարձ է կատարվել նաև «Գազպրոմ Արմենիայի» օպտիմալացման և խնայողությունների հաշվին գազի գնի պահպանման հարցին։

«Ճիշտն ասած՝ անվերջ չի կարող տևել, բայց արդյունվետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որը կրում է ժամանակավոր բնույթ», – ասել է Գրիգորյանը` հավելելով, որ չի ուզում այս հարցի լուծումը կապել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի հետ, որը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին։

Խոսելով Իրանից գազ գնելու մասին` ՀՀ փոխվարչապետը նշել է, որ նման հարցերի քննարկման ժամանակ պետք է առաջնորդվել առաջին հերթին հայրենակիցների շահերով։

«Այս իմաստով չի կարող լինել որևէ կաշկանդվածություն, սակայն ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, ապա անշուշդ դա պետք է քննարկել», – նշել է նա։–0–