Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Ռուսաստանն այլևս բնական գազ չի մատակարարում Բալթյան երկրներ

04.04.2022, 12:27
Ապրիլի սկզբից Բալթյան երկրները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, այլևս Ռուսաստանից բնական գազ չեն ստանում
Ռուսաստանն այլևս բնական գազ չի մատակարարում Բալթյան երկրներ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի սկզբից Բալթյան երկրները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, այլևս Ռուսաստանից բնական գազ չեն ստանում, լատվիական ռադիոյին ասել է բնական գազի համակարգի օպերատոր JSC Conexus Baltic Grid (Conexus) ընկերության խորհրդի նախագահ Ուլդիս Բարիսը։

Նա նշել է, որ գազ մատակարարում են երկու մատակարարներ՝ Կլայպեդայի հեղուկ գազի տերմինալը և Ինչուկալնսի ստորգետնյա գազի պահեստարանը, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Conexus-ի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի հայտարարությունն այն մասին, որ իր կողմից մատակարարվող բնական գազի դիմաց հնարավոր կլինի վճարել միայն ռուսական ռուբլով, դարձել է ազդանշան Ռուսաստանից մատակարարումների կտրուկ կրճատման անհրաժեշտության մասին, քանի որ դրանց վրա այլևս չի կարելի հույս դնել։

«Եթե դեռ կասկածներ կային, թե արդյոք կարելի է հույս դնել ռուսական մատակարարումների վրա, ապա այս իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ հուսալիության տեսանկյունից նրանց վրա հույս դնել, փաստորեն, այլևս չի կարելի: Էներգետիկ անվտանգության տեսանկյունից պետությունը միանշանակ պ ետք է լուծի հեղուկ գազի երկրորդ տերմինալի կառուցման հարցը, և որքան արագ, այնքան լավ»,- ասել է Բարիսը։–0–