Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Շիրակում պանրի արտադրություն է կասեցվել

30.03.2023, 22:07
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
Շիրակում պանրի արտադրություն է կասեցվել
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ում, որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Շիրակի մարզ, գ. Առափի), հաղորդում է տեսչական մարմինը:

Փորձարկման արդյունքում պարզվել է, որ «Պանիր լոռի» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:–0–