Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+13

ՏՄՊՊՀ–ն վրչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ

31.03.2021, 13:51
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
ՏՄՊՊՀ–ն վրչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը`հղում անելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: 

Վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտ Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս» թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ: 

ՏՄՊՊՀ որոշումը՝ այստեղ: –0–