Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Տնտեսությունը սկսել է շնչել. ԿԲ–ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը դեպի բարձրացում. ԿԲ նախագահ

04.06.2021, 14:27
ՀՀ ԿԲ–ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը դեպի բարձրացում
Տնտեսությունը սկսել է շնչել. ԿԲ–ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը դեպի բարձրացում. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը դեպի բարձրացում, նախօրեին լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով, 2020թ.–ին գրեթե տարեսկզբից տնտեսության վրա ազդել են ինչպես կորոնավիրուսը, այնպես էլ ռազմական գործողությունները, ինչի հետևանքով 2020թ.–ի ընթացքում գրանցվել է 7,4%–ի տնտեսական անկում։

Նա նշեց, որ այս ցուցանիշը վերանայվել է։ Նախնական գնահատականներով, այն կազմում է 7,6%, իսկ փոփոխությունը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների ոլորտում գրանցված 9,2 %–անոց և շինարարության ոլորտում գրանցված 6,6 %–անոց անկմամբ։

«Կարելի է ասել, որ տնտեսությունը սկսում է շնչել», – ասաց Գալստյանը։

Նա նաև նշեց, որ բնակչության մոտ նկատվում է որոշակի միտում` հետաձգված սպասումների էֆեկտ, երբ շատերը հետաձգում են խոշոր գնումները մինչև ավելի լավ ժամանակներ կամ տնտեսության և եկամուտների վերականգնում։

«Մենք արդեն նվազեցրել ենք մեր կանխատեսումները` 2%–ից մինչև 1,4%, բայց հիմա մեր գնահատականներն ավելի բարձր են։ Կարծում ենք, որ այն կլինի այս կանխատեսված ցուցանիշից ավելի բարձր», – ասաց Գալստյանը` խոստանալով առաջիկայում հրապարակել ցուցանիշը։

Նա նշեց, որ հաջողվում է աճ գրանցել այն բանի հաշվին, որ տնտեսական ակտիվությունն առաջին եռամսյակում ԿԲ–ի կանխատեսած -6%–ի փոխարեն եղել է -2%, կա աճ ծառայությունների ոլորտում, տրանսֆերտների ակտիվացում և այլ գործոններ։

Նրա խոսքով, տրանսֆերտների մասով միայն 2021թ.–ի 5 ամսում զուտ ներհոսքը կազմել է 200մլն դոլար` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդհանուր առմամբ 5 ամսում Հայաստան է կատարվել 736մլն դոլարի փոխանցում` 2020թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված ավելի քան 500մլն դոլարի համեմատ։
Ինչ վերաբերում է գնաճին, ապա, նրա խոսքով, արտաքին ազդեցությունն ու միջագգային ապրանքային–հումքային շուկաներում գրանցված գների աճը շարունակվում է, և այդ ալիքն ազդելու է Հայաստանի վրա։

«Մենք ակնկալում ենք գնաճի որոշակի արագացում մինչև տարեվերջ։ Եթե անգամ այս տարի չհաջողվի հասնել ծրագրված ցուցանիշին (4% (±1,5%), խմբգր.), դա կարվի հաջորդ տարի», – ասաց Գալստյանը։

Թվեր և տնտեսական կանխատեսումներ

Հայաստանի տնտեսական աճը 2021թ.–ի պետբյուջեում նախատեսված է 3,2%–ի սահմանում, գնաճն ամրագրված է 4% սահմանում (±1,5%)։

ԿԲ–ն վերանայել է 2021թ.–ի տնտեսական աճի կանխատեսումը դեպի նվազում` նախկին 2%–ից մինչև 1,4%։ Միաժամանակ կարգավորիչն ակնկալում է, որ կառավարությունն այս տարի ավելի արդյունավետ կիրականացնի ծրագրված կապիտալային ծախսերը, ինչը թույլ կտա տնտեսությանը վերականգնվել ավելի արագ տեմպերով, քան ակնկալվում էր։

ՀԲ–ի գնահատմամբ, Հայաստանի տնտեսությունը 2021թ.–ին կաճի 3,1%–ով, իսկ 2022թ.–ին` 4,5%–ին։ ԱՄՀ–ն 2021թ.–ի Հայաստանի ՀՆԱ–ի աճը կանխատեսում է 1%–ի մակարդակում։–0–