Рейтинг@Mail.ru
USD
398.09
EUR
410.31
RUB
3.8846
GEL
140.05
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանում հանրային տրանսպրոտի ստվերային շրջանառությունը կազմում է օրական մոտ 5մլն դրամ․ Գրիգորյան

03.12.2024, 17:11
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ ավտոբուսների վարորդների բողոքի ակցիաները, ի թիվս այլ պատճառների, կապված են նաև քաղաքապետարանի կողմից ստվերային եկամուտի դեմ պայքարի հետ
Երևանում հանրային տրանսպրոտի ստվերային շրջանառությունը կազմում է օրական մոտ 5մլն դրամ․ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ ավտոբուսների վարորդների բողոքի ակցիաները, ի թիվս այլ պատճառների, կապված են նաև քաղաքապետարանի կողմից ստվերային եկամուտի դեմ պայքարի հետ։

 «Կան վարորդներ, որոնք այս ստվերային հատվածի մաս են կազմում, և նրանք բացահայտ ընդունում են իրենց դժգոհության պատճառները։ Ոչ ոք չի խոստացել, որ այդ փոփոխությունները հեշտ են լինելու։ Խոսքն օրական մոտ 5մլն դրամի կորստի մասին է», - ասաց նա ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ, Գրիգորյանն ասաց, որ չի կարող կոնկրետ ասել, թե որքան գումար է «հայտնվել վարորդների գրպանում», և որքան՝ անհատ ձեռներեցների ձեռքում», բայց «գրեթե անհնար է, որ այս ամբողջ շրջանառությունը հայտնվի վարորդների գրպանում»։

Ինչ վերաբերում է ընթացող պայքարի արդյունավետությանը, ապա նա նշեց, որ եթե մինչև նոյեմբերի 1-ը քաղաքապետարանը աշխատանքային օրերին ստացել է միջինը մոտ 30-31 մլն դրամի հասույթ, իսկ այժմ այդ ցուցանիշը հասել է 35 մլն դրամի։

Առավոտյան ավտոբուսների բացակայության պատճառով տասնյակ հազարավոր երևանցիներ չեն կարողացել գնալ աշխատանքի, ուսման։ Ավտոբուսի վարորդներն ասում են, որ դժգոհ են աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից։

Քաղաքապետարանից հայտնել են, որ գործադուլին մասնակցած 18 վարորդ արդեն ազատվել է աշխատանքից։