Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԱՄՆ ՄԶԳ-Ն կաջակցի սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագրին

24.01.2013, 14:43
ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») դրամաշնորհի համաձայնագիր ստորագրեց «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ՀՀՃԾ) հասարակական կազմակերպության հետ, որն իրականացնելու է Սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը (ՍՏՄՃՄ), հայտնում են USAID մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») դրամաշնորհի համաձայնագիր ստորագրեց «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ՀՀՃԾ) հասարակական կազմակերպության հետ, որն իրականացնելու է Սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը (ՍՏՄՃՄ), հայտնում են USAID մամուլի ծառայությունից:

ՍՏՄՃՄ-ն, որը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության, ՀՀՃԾ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, երկամյա ծրագիր է, որը կխթանի միջսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը սևծովյան տարածաշրջանի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 100 համայնքներում: Ծրագիրը, որի գլխավոր  իրականացնողը Հայաստանում ՀՀՃԾ-ն է, նաև կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և էկոտուրիզմի խթանման միջոցով տեղական համայնքների զարգացմանը՝ նպատակ ունենալով հարստացնել այցելուների փորձը և պահպանել մշակութային հուշարձաններն ու կենսաբազմազանությունը:

Ծրագիրը Հայաստանում բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից` պատմամշակութային և բնական զբոսաշրջությանն 43 վայրերում 148 ուղղորդիչ նշանների և 114 տեղեկատվական վահանակների, 77 հետիոտն շրջայցի և արշավային ցուցանակների, ինչպես նաև 55 հուշախեցերի տեղադրում:

Ճանապարհի վիրտուալ էլեկտրոնային տարբերակ, որը կներառի ինտերնետային վեբկայք և սմարթֆոնների հինգ հավելվածներ՝ մուլտիմեդիա և բազմալեզու բովանդակությամբ և սոցիալական ցանցերին ինտեգրվելու հնարավորությամբ:

Ծրագրին մասնակից երկրների կոնսորցիումը համաձայնել է, որ ծրագրի տեխնիկական սպասարկումն իրականացվի հայ մասնագետների կողմից: Այսպիսով,Հայաստանում մշակված վեբկայքն ու հավելվածները կօգտագործվեն բոլոր չորս երկրներում: Ուղեցույցը զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական տնտեսվարողներին հնարավորություն կտա ընդգրկել իրենց ծառայությունները (կացարան, սնունդ, տեղական արհեստագործություն, հուշանվերներ,ուղեցույցներ և այլն) ճանապարհային ցուցակում և այդպիսով դրանք հասանելի դարձնել գլոբալ համայնքին:

Զբոսաշրջության ծառայություն մատուցող տեղական, մարզային և ազգային հաստատությունների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում` զբոսաշրջության ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հասանելի դարձնելու վերաբերյալ:

Եվրոպական Միությունն աջակցում է ծրագրին իր Սևծովյան ավազանի համատեղ գործողությունների ծրագրի միջոցով՝ որպես Եվրոպական հարևանություն և գործընկերության, ինչպես նաև Եվրոպական Միությանն անդամակցելու աջակցության գործիքների բաղկացուցիչ: Հայաստանում ծրագրի իրականացմանն աջակցում են էկոնոմիկայի, մշակույթի, տրանսպորտի և կապի, բնապահպանության նախարարությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտները, Հայաստանի թռչունների պահպանման միությունը և «Ժողովրդավարությունն Այսօր» հասարակական կազմակերպությունը:-0-