Հայաստանում ծառայությունների սակագները սեպտեմբերին նվազել են 0,2%–ով
01.10.2013,
17:56
Հայաստանում ծառայությունների սակագները 2013թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, նվազել են 0,2 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է կոմունալ ծառայությունների 10 տոկոսանոց նվազումով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ծառայությունների սակագները 2013թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, նվազել են 0,2 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է կոմունալ ծառայությունների 10 տոկոսանոց նվազումով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։
Միաժամանակ հանրապետությունում հանգստի կազմակերպման ոլորտում գրանցվել է գների 1,8 տոկոսանոց նվազում, տրանսպորտի` 1,5 տոկոս, մշակույթի` 0,3 տոկոս և կապի ոլորտում` 0,1 տոկոս։
Միաժամանակ կենցաղային բնույթի ծառայությունների գների աճ է գրանցվել` հասարակական սննդի ոլորտում և կրթության համակարգում` համապատասխանաբար 0,1%, 0,2% և 9,8 %։
Կոմունալ և բժշկական ծառայությունների գները նախորդ ամսվա համեմատ անփոփոխ են մնացել։
Երկրի յոթ ուսումնասիրվող քաղաքներում ընթացիկ տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ծառայությունների սակագները նվազել են միջինը 0,9-0,1 տոկոսով։ Մայրաքաղաքում ծառայությունների գների անկումը կազմել է 0,1 տոկոս։ –0–