Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում բենզինը սեպտեմբերին տարվա կտրվածքով թանկացել է 0,4 տոկոսով, իսկ դիզվառելիքն էժանացել է 17,4 տոկոսով

04.10.2023, 15:10
Միաժամանակ բենզինի գները 2023 թվականի սեպտեմբերին, նույն տարվա օգոստոսի համեմատ ,աճել են 5,8%-ով, իսկ դիզելային վառելիքինը` 6,9%-ով
Հայաստանում բենզինը սեպտեմբերին տարվա կտրվածքով թանկացել է 0,4 տոկոսով, իսկ դիզվառելիքն էժանացել է 17,4 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինը 2023 թվականի սեպտեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի համեմատ, թանկացել է 0,4 տոկոսով, իսկ դիզվառելիքը էժանացել է 17,4 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ բենզինի գները 2023 թվականի սեպտեմբերին, նույն տարվա օգոստոսի համեմատ ,աճել են 5,8%-ով, իսկ դիզելային վառելիքինը` 6,9%-ով։

Միաժամանակ, այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինը թանկացել է 18,1%-ով, իսկ դիզելային վառելիքը նվազել է 6,2%-ով։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ նույն տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 0.6% գնաճ։-0-