Հայաստանում փողի զանգվածի ծավալը հունիսին ավելացել է 0.7%–ով՝ հասնելով 1 587.6 մլրդ դրամի
31.07.2014,
16:32
Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2014 թ.-ի հունիսի վերջին, այս տարվա մայիսի համեմատ, ավելացել է 0.7 տոկոսով՝ կազմելով 1 587,6 մլրդ դրամ: ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի զանգվածի ծավալը 2014 թ.-ի հունիսի վերջին, այս տարվա մայիսի համեմատ, ավելացել է 0.7 տոկոսով՝ կազմելով 1 587,6 մլրդ դրամ:
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ-ից՝ հիմնվելով ԿԲ-ի նախնական տվյալների վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը հունիսի վերջին կազմել է մոտ 347.6 մլրդ դրամ՝ մայիսի վերջին գրանցված շուրջ 341.9 մլրդ դրամի դիմաց: Դրամով ցպահանջ ավանդները կազմել են 196,4 մլրդ դրամ՝ մայիսի վերջին գրանցված շուրջ 191,2 մլրդ դրամի դիմաց:
Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է մոտ 291,5 մլրդ դրամ՝մայիսի վերջին գրանցված շուրջ 289,8 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է ավելի քան 752 մլրդ դրամ՝ մայիսի վերջին գրանցված 753,1 մլրդ դրամի դիմաց:
Դրամային բազմարկիչը հունիսի վերջին կազմել է 2,23՝ մայիսի համեմատ ավելանալով 0,14 կետով։ ($1-ը` 407,58 դրամ)-0-