Հայաստանում փողի զանգվածի ծավալը ապրիլին աճել է 0.8%–ով և ավելի քան 1 550.7 մլրդ դրամ կազմել
03.06.2014,
12:03
2014 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանում փողի զանգվածի ծավալը մարտի համեմատ աճել է 0.8 տոկոսով` կազմելով ավելի քան 1 550,7 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանում փողի զանգվածի ծավալը մարտի համեմատ աճել է 0.8 տոկոսով` կազմելով ավելի քան 1 550,7 մլրդ դրամ։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս ապրիլի վերջին կազմել է ավելի քան 335.1 մլրդ դրամ մարտի վերջին գրանցված 328.6 մլրդ դրամի դիմաց, դրամով ցպահանջ ավանդները կազմել են 190,2 մլրդ դրամ` մարտին գրանցված 181.6 մլրդ դրամի դիմաց։
Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 281.7 մլրդ դրամ է կազմել` մարտի վերջին գրանցված 281 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը ավելի քան 743.7 մլրդ դրամ է կազմել` հունվարի վերջին գրանցված 747.7 մլրդ դրամի դիմաց։
Միաժամանակ փողի բազմարկիչը ապրիլի վերջին 2,05 է կազմել՝ մարտի համեմատ ավելանալով 0.08 կետով։ (1 դոլարը` 413,49 դրամ):-0-