Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի բյուջեի պակասուրդը 10 ամսում կազմել է 19մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 0,–ը․ ՀԲ

21.12.2023, 11:56
Հոկտեմբերին բյուջեն արձանագրել է շատ բարձր դեֆիցիտ՝ 93,6 մլրդ դրամ, ինչի արդյունքում 2023 թվականի հունվար-հոկտեմբերին բյուջեի ընդհանուր հավելուրդը սեպտեմբերի վերջին հասել է 19 մլրդ դրամի պակասուրդի
Հայաստանի բյուջեի պակասուրդը 10 ամսում կազմել է 19մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 0,–ը․ ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականի 10 ամսում բյուջեի դեֆիցիտը կազմել է 19 մլրդ դրամ կամ տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0,21%-ը, ինչը զգալիորեն ցածր է ՀՆԱ-ի 3%-ի տարեկան պլանից։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – December 2023» զեկույցում։

«Հոկտեմբերին բյուջեն արձանագրել է շատ բարձր դեֆիցիտ՝ 93,6 մլրդ դրամ, ինչի արդյունքում 2023 թվականի հունվար-հոկտեմբերին բյուջեի ընդհանուր հավելուրդը սեպտեմբերի վերջին հասել է 19 մլրդ դրամի պակասուրդի»,- ասվում է հետազոտության մեջ։

Հոկտեմբերին հարկային եկամուտները աճել են 15%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ինչը հիմնականում պայմանավորված է ԱԱՀ-ի ավելացմամբ (28%–ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), որն իր հերթին պայմանավորված է ավելի բարձր սպառմամբ։

Ծախսերն ավելի արագ են աճել 24%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), հիմնականում ընթացիկ ծախսերի 24% աճի հաշվին։

Դա պայմանավորված է սոցիալական ծախսերի 32% և սուբսիդիաների 60% աճով, ինչն արտացոլում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող դրամական և այլ օգնությունները:

Կապիտալ ծախսերը նույնպես աճել են 24,3%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։–0–