Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ–ում գյուղմթերքի արտադրության ծավալը յոթ ամիսներին ավելացել է 10.2 %–ով`մինչև 290.5 մլրդ դրամ

24.08.2012, 15:23
Հայաստանում 2012 թվականի յոթ ամիսներին արտադրված գյուղմթերքի ծավալը կազմել է մոտ 290.5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճելով 10.2 տոկոսով, լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012 թվականի յոթ ամիսներին արտադրված գյուղմթերքի ծավալը կազմել է մոտ 290.5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճելով 10.2 տոկոսով, լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Մենք բուսաբուծության ոլորտում ավելի քան 20 տոկոսանոց աճ ենք գրանցել, իսկ անասնաբուծության ոլորտում` մոտ 2 տոկոսանոց։ Չնայած, որ տարին բարեբեր էր, մեզ հաջողվում է լուծել բերքի իրացման խնդիրները»,– ասաց նա ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նշելով, որ տարին բերքառատ էր` նա նշեց, որ իրացման խնդիր չկա։

Նախարարի խոսքով, աճում է նաև երկրի ՀՆԱ–ում գյուղատնտեսության բնագավառի բաժինը, որը կրճատման միտում ուներ 2005-2010 թվականներին։

«2010 թվականին գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում էր մոտ 17 տոկոս։ Նախորդ տարի, գոյւղատնտեսության ոլորտի ձեռնարկատերերի գործունեության, ինչպես նաև պետության և կառավարության կողմից իրագործված մի շարք ծրագրերի շնորհիվ տվյալ ցուցանիշը կազմել է 20.2 տոկոս։ Այսօրվա օպերատիվ տվյալները ցույց են տալիս, որ այդ միտումը կշարունակվի նաև այս տարի»,– նշեց Կարապետյանը։

Կարապետյանն ընգծեց նաև, որ արտադրության ծավալների աճը դրական է ազդել արտաքին առևտրաշրջանառության վրա` արտահանման մեջ վերամշակող արդյունաբերության արտադրանքի մասնաբաժնի աճին զուգահեռ։

«Արտահանման ընդհանուր ծավալը յոթ ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 13.5 տոկոսով այն դեպքում, որ հաշվետու ժամանակահատվածում վերամշակող արդյունաբերության մասնաբաժինն աճել է 55.7 տոկոսով»,– ասաց նա, ավելացնելով, որ յոթ ամիսների արդյունքներով ներկրման կառուցվածքում գյուղարտադրանքի մասնաբաժինը կազմել է 19.1 տոկոս` նախորդ տարվա 13.9 տոկոսի դիմաց։ ($1 - 409,81 դրամ է)։ -0-