Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 10,75%

31.01.2023, 12:50
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխել է դեկտեմբերի 13–ի` բարձրացնելով այն 0.25 տոկոսային կետով` մինչև 10,75%
ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 10,75%
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:

ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխել է դեկտեմբերի 13–ի` բարձրացնելով այն 0.25 տոկոսային կետով` մինչև 10,75%։–0–