Հայաստանում ՀՆԱ–ի աճը կարող է գերազանցել 10 տոկոսը. փորձագետ
22.11.2013,
14:49
Հայաստանում տնտեսական աճը 10 տոկոսը գերազանցելու ներուժ ունի, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական աճը 10 տոկոսը գերազանցելու ներուժ ունի, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Իմ կարծիքով` Հայաստանի բյուջեում 2014 թ.–ին արձանագրված իրական տնտեսական աճը չի արտացոլում երկրում գոյություն ունեցող ներուժը։ Ավելին, Հայաստանում ՀՆԱ–ի աճը, իսկապես, կարող է գերազանցել 10 տոկոսը և անգամ հասնել 30 տոկոսի կոնկրետ միջոցառումների իրականացման դեպքում», – ուրբաթ ասաց նա լրագրողներին։
2014 թ.–ի պետբյուջեի օրինագծի հիմքում դրված է ՀՆԱ –ի իրական աճի 5,2 տոկոսանոց ցուցանիշ։
Փորձագետի կարծիքով` աճի նման բարձր ցուցանիշը (30 տոկոս) կարող է չափազանց հավակնոտ թվալ, սակայն Մանասերյանի խոսքերով` այդ ցուցանիշի ապահովման միջոցները ներկայացված են հետազոտական կենտրոնի կողմից «Հայաստանի տնտեսական զարգացման և մարդկային ռեսուրսների զարգացման ճանապարհային քարտեզը» աշխատության մեջ։
Փորձագետը նշեց, որ 2014 թ.–ին ԱՄՀ–ի կողմից կանխատեսվող համաշխարհային տնտեսության աճի տեմպը զգալիորեն զիջում է այս և նախորդ տարիների աճի տեմպերին։ ԱՄՀ–ն վատացրել է 2013 թ.–ի համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը` 3,2 տոկոսից հասցնելով 2,9 տոկոսի, իսկ 2014 թ.–ին` 3,8 տոկոսից 3,6 տոկոսի։
«Իմ կարծիքով` սա Հայաստանի համար երկրորդ հնարավորություն է, որը կարող է օգտագործել անկումների ալիքն ու անել այն, ինչ չհաջողվեց իրականացնել գլոբալ տնտեսական ճգնաժամի տարիներին», – ասաց Մանասերյանը։
Նա նշեց, որ Հայաստանում բարձր տնտեսական աճ ձեռք բերելու համար հարկավոր է հաշվառել և գնահատել մարդկային և բնական ռեսուրսները, բացահայտել Հայաստանի կոնկրետ առավելությունները, ինչպես նաև մշակել մրցակցության հստակ ազգային մոդել, որը կգործեր բարենպաստ միջավայրում և չէր կողմնորոշվի դեպի Արևմուտք կամ Արևելք։
Մանասերյանի կարծիքով` առանձնահատուկ ուշադրություն է պետք հատկացնել երկրի տնտեսական և ռազմական անվտանգության ապահովմանը։ Մասնավորապես, տնտեսության ոլորտում պետք է բավականին զարգացած ճյուղեր լինեն։
«Նման ոլորտներից մեկը էներգետիկան է։ Չնայած նրան, որ Հայաստանն ինքնաբավ երկիր է համարվում տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտադրության տեսակետից, այնուամենայնիվ, մենք խոցելի և արտաքինից կախված ենք նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման ոչ բավարար մակարդակի պատճառով», – նշեց Մանասերյանը։ –0–