Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել 117.5%. Քերոբյան

25.11.2022, 13:04
Քերոբյանը նշում է, որ տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո
Հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել 117.5%. Քերոբյան
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 2022թ. հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել 117.5%, իսկ 2022թ. առաջին 10 ամիսներինը` 114.5%, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո», - գրել է նա Facebook-յան իր էջում:

Թվեր և կանխատեսումներ

Հայաստանի տնտեսության աճը 2022թ.-ի պետբյուջեում նախատեսված է 7%-ի սահմանում, գնաճն արմագրված է 4%-ի սահմանում (±1,5%):

Հայաստանի ՀՆԱ-ն 2022թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքում, նախնական տվյալներով, գրանցվել է 14,8%-ի աճ՝ 2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

ՀՀ ԿԲ-ի սեպտեմբերյան կանխատեսման համաձայն, երկրի տնտեսությունը տարվա արդյունքում կաճի 12,9%-ով, գնաճը կկազմի մոտ10%:-0-