Հայաստանից նոյեմբերին արտահանվել է 11,5 հազ․ տոննա սննդամթերք և կենդանական ծագման մթերք՝ հոկտեմբերին արտահանած 16,6 հազ․ տոննայի դիմաց
08.12.2023,
12:10
Հոկտեմբերին Հայաստանից արտահանվել է 16 643 691կգ սննդամթերք և կենդանական ծագման մթերք
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 11 540 911 կգ սննդամթերք և կենդանական ծագման մթերք։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված ցանկի համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել են հետևյալ սննդամթերքները և կենդանական ծագման մթերքները․
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված ցանկի համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել են հետևյալ սննդամթերքները և կենդանական ծագման մթերքները․
- Թարմ և չոր պտուղներ – 5 758 735կգ
- Թարմ և չոր բանջարեղեն – 3 157 812 կգ
- Միս-Մսամթերք – 238 840կգ
- Կաթ-կաթնամթերք – 230 441 կգ
- Ձուկ-ձկնամթերք – 1 584 797 կգ
- Այլ սննդամթերք – 570 286 կգ