Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում բենզինն այս տարվա հուլիսին թանկացել է 11,6%–ով, դիզվառելիքը`43,2%–ով

03.08.2022, 15:17
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2022թ.–ի հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, ավելացել են համապատասխանաբար 11,6% և 43,2%–ով
Հայաստանում բենզինն այս տարվա հուլիսին թանկացել է 11,6%–ով, դիզվառելիքը`43,2%–ով
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2022թ.–ի հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, ավելացել են համապատասխանաբար 11,6% և 43,2%–ով։ Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ 2022թ.–ի հուլիսին, նույն տարվա հունիսի համեմատ, բենզինը թանկացել է 0,8%–ով, իսկ դիզվառելիքն էժանացել է 0,4%–ով, իսկ դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզվառելիքի գնաճը կազմել է համապատասխանաբար 2,9% և 32,8%։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների գնաճը 2022թ.–ի հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, կազմել է 8,2%, իսկ այս տարվա հունիսի համեմատ` 0,5%։–0–