Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի նորոգման համար կպահանջվի 12 մլն դոլար. ՔԱԳՎ
26.09.2013,
19:32
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի պահպանման ու նորոգման համար կպահանջվի մոտ 12 մլն դոլարի միջոց, ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի պահպանման ու նորոգման համար կպահանջվի մոտ 12 մլն դոլարի միջոց, ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը։
Հայաստանի Հանրային խորհրդի կողմից կազմակերպված ` օդանավակայանի հին շենքի պահպանմանը նվիրված հարցի քննարկման ընթացքում առաջարկվեց օգտագործել տարանցիկ չվերթերի ուղևորների սպասարկման կառուցվածքը։
Այս կապակցությամբ Ազիզյանը նշեց, որ այդպիսի նպատակներով այդ սրահի օգտագործումն աննպատակահարմար է, մասնավորապես, այն պատճառով, որ ձմեռային ամիսներին շենքի ջեռուցումը զգալի միջոցներ է պահանջում։
Ընդհանուր առմամբ, քննարկման արդյունքներով, քաղաքաշինության և ճարտարապետության հարցերով ՀԽ ենթահանձնաժողովը հանդես է եկել Զվարթնոցի հին շենքի քանդման դեմ։
«Ենթահանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ շենքը պետք է պահպանվի, և պետք է ստեղծված խնդրի լուծման ուղիներ գտնվեն»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերում է ՀԽ մամուլի քարտուղար Անի Գասպարյանի խոսքը։
Այս տարվա ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարանին` օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվության խնդրանքով։
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն իր հերթին նշեց, որ նման քննարկումները ճարտարապետների, փորձագետների և բոլոր շահագրգիռ կողմերի միջև կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև համաձայնություն լինի բոլոր կողմերի միջև։
«Մենք պետք է հնարավորություն և օդանավակայանի շենքի պահպանման օպտիմալ լուծումներ գտնենք»,– ասաց Մինասյանը։
Ըստ նրա` մշակութային արժեք ունեցող երևանյան ցանկացած շենք պետք է պահպանվի և պաշտպանվի։
«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ստեղծվել է Ա. Թարխանյանի, Ս.Խաչիկյանի, Լ.Չերքեզյանի, Ժ.Շեխլյանի, Ա.Տիգրանյանի, Ա.Մեսչյանի և կոնստրուկտոր Ս.Բաղդասարյանի նախագծով և շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Օդանավակայանը գտնվում է Երևանից 12 կմ դեպի արևմուտք։ -0-