Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում ռուսական գազի գինը կնվազի` հասնելով հազար խմ–ի դիմաց 165 դոլարի. Միլեր

28.04.2015, 17:03
Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի` 1 հազար խմ–ի դիմաց սահմանված 190 դոլարի փոխարեն դառնալով 165 դոլար, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է «Գազպրոմ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը։
 Հայաստանում ռուսական գազի գինը կնվազի` հասնելով հազար խմ–ի դիմաց 165 դոլարի. Միլեր
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի` 1 հազար խմ–ի դիմաց սահմանված 190 դոլարի փոխարեն դառնալով 165 դոլար, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է «Գազպրոմ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը։

«Հաշվի առնելով, որ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ` գազի գինը ՀՀ–ի համար կնվազի, այն կկազմի 165 դոլարի 1000 խմ–ի դիմաց, մինչև վերջերս այն կազմում էր 190 դոլար։ Գնային այս մակարդակը մեզ թույլ է տալիս իրականացնել ներդրումներ գազատրանսպորտային համակարգի վերանորոգման և արդիակացման համար», – ասել է Միլերը։

Նրա խոսքերով` հայ գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարման և գազաֆիկացման համար գլխավոր սխեմայի մշակման մասին, որը պատրաստ կլինի այս տարվա աշնանը։

«Այս գլխավոր սխեմայում կսահմանվեն առաջնահերթությունները` այդ թվում նաև նոր օբյեկտների տեսակետից։ Մեր նպատակն է երկրի գազաֆիկացման մակարդակը հասցնել 100 տոկոսի», – նշել է Միլերը։

Հեռուստաալիքի հաղորդմամբ` նման պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապրիլին Միլերի հայաստանյան այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած բանակցությունների ընթացքում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկա։ Ընկերությունը նաև զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահպանման, բաշխմամբ և իրացմամբ, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգի ու հանրապետության ստորգետնյա գազապահեստարանների վերանորոգմամբ և ընդլայնմամբ։

2013թ.–ի դեկտեմբերին «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» 2014–2018 թթ.–ին Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման պայմանագիր ստորագրեցին, ըստ որի` «Գազպրոմ» կապահովի մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազի ամենամյա մատակարարում, արժեքը կորոշվի` գազի ռուսական գնագոյացման հետ կապված բանաձևով։ ($1 - 471,33 դրամ)։ -0-