Ապօրինի ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 17,375,998 դրամ. ՊԵԿ-ը ներկայացնում է հուլիսի համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
02.08.2023,
10:24
ՊԵԿ-ը ներկայացնում է հուլիսին իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
32 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,347,827 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 21,500,000 ՀՀ դրամ։
15 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 17,375,998 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 11,449,499 ՀՀ դրամ:
5 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 72,650,000 ՀՀ դրամ։-0-