Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառություն (ՎԻԴԵՈ)

27.09.2024, 12:03
17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ բացահայտումը. ՎԻԴԵՈ
ՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու նպատակով` 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում, հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները, հատկապես, ձեռնարկվել են շինանյութի, սննդամթերքի, միրգ-բանջարեղենի, հագուստի, կահույքի, տնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի, կոսմետիկայի, դիզելային վառելիքի առևտրով, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ ու հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տնտեսավարող սուբյեկտների գործունեության հասցեներում առկա համակարգիչների, սերվերային համակարգերի և սկզբնական հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ կրիչների հետազոտմամբ հայտնաբերվել է շուրջ 17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, իսկ թաքցված հարկի գումարը կազմել է շուրջ 4.4 միլիարդ դրամ, որից շուրջ 800 միլիոն դրամը տնտեսավարող սուբյեկտների կողմից արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե։

Համապատասխան հիմքերի առկայության պարագայում հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ։