Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

Ավելի քան 1 մլրդ դրամ կհատկացվի ճանապարհաշինական 3 ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտելու համար

17.11.2022, 22:55
1 միլիարդ 235 միլիոն դրամ  կհատկացվի կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն և Թալին-Լանջիկ ճանապարհահատվածների շինարարությունն ավարտելու համար
Ավելի քան 1 մլրդ դրամ  կհատկացվի ճանապարհաշինական 3 ծրագրով նախատեսված աշխատանքներն  ավարտելու համար
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները պետբյուջե վերադարձնելու նպատակով:

Որոշմամբ միաժամանակ նախատեսվում է որոշ միջոցառումների գծով գումարներ ավելացնել: Մասնավորապես՝ 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացվի կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն և Թալին-Լանջիկ ճանապարհահատվածների շինարարությունն ավարտելու համար:

Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի համար կհատկացվի 595 միլիոն դրամ, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի համար՝ 460 միլիոն դրամ, իսկ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի համար` 180 միլիոն դրամ:

«Բավականին ճանապարհահատվածներ կան, որոնց շինարարությունը ընթացքի մեջ է: Տաթև-Լծեն ճանապարհահատվածի 20 կմ-ից 18.7 կմ-ը ասֆալտապատ է: Եթե կարողանանք Շամբ-Լծեն հատվածն էլ ասֆալտապատել, կստացվի, որ կկարողանանք ձմռանը ճանապարհն օգտագործել»,-ասել է նախարարը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ձմռանը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն գնացող և այնտեղից եկող բեռնատարները կարողանան երթևեկել այդ ճանապարհով:-0-