Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. սեպտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանում ՀՆԱ-ի ծավալը երրորդ եռամսյակում ավելացել է 1,4%-ով և կազմել 1 283,5 մլրդ դրամ

29.11.2013, 14:30
Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը 2013թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 1 283,5 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում է հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը երրորդ եռամսյակում, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,4 տոկոսով:

Հայաստանում ՀՆԱ-ի ծավալը երրորդ եռամսյակում ավելացել է 1,4%-ով և կազմել 1 283,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը 2013թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 1 283,5 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում է հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը երրորդ եռամսյակում, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,4 տոկոսով:

Միաժամանակ երրորդ եռամսյակում արտադրված  ՀՆԱ-ի ծավալը 45,1 տոկոսով ավել է երկրորդ եռամսյակի ցուցանիշից:

ՀՆԱ-ի ծավալը Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով 2013թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 425 799 դրամ ($1 042 կամ 786 եվրո):

ԱՎԾ տվյալների համաձայն` ընթացիկ տարվա նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 6,6 տոկոս:

2013թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի աճը նախատեսված է 6,2 տոկոս մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոս (±1,5%)։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև խնդիր է դրել 2013թ.–ին 7 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովելու ուղղությամբ։ –0–