Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–հունիսին աճել է 1%–ով` կազմելով մոտ 722.9 մլն դոլար
31.07.2014,
16:27
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի հունվար–հունիսին, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 1 տոկոսով և կազմել մոտ 2 722,9 մլն դոլար, նշվում է ՀՀ ԱՎԾ կայքում։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի հունվար–հունիսին, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 1 տոկոսով և կազմել մոտ 2 722,9 մլն դոլար, նշվում է ՀՀ ԱՎԾ կայքում։
Միաժամանակ պաշտոնական տվյալների համաձայն, արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է 706,2 մլն դոլար` ավելանալով 0,7 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` 2 016,8 մլն դոլար` ավելանալով 1.1 տոկոսով։ Արդյունքում` արտաքին շրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 1 310,6 մլն դոլար:
Ըստ նախնական տվյալների, ՖՕԲ-ի գներով արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն (ապրանքի մատակարարման պայմանը, որի ժամանակ վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մինչև ապրանքը նավ հասցնելու պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ») 2014թ.–ի հունվար–հունիսին կազմել է 1000 մլն դոլար:
Ըստ վիճակագրության, արտահանման առավել կարևոր ցուցանիշները ներկայացվել են հետևյալ առևտրային խմբերում՝ «լեռնահանքային ապրանքներ»` մոտ 189 մլն դոլար (2013թ.-ի հունվար–հունիսի համեմատ 6.2 տոկոսանոց անկում), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` 150.2 մլն դոլար (11 տոկոսի անկում), «պատրաստի սննդամթերք»` մոտ 144.3 մլն դոլար (8.5 տոկոսի աճ), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` 111,6 մլն դոլար (24.7 տոկոսի աճ)։
Միաժամանակ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2014թ.-ի հունվար–հունիսին արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել հետևյալ ապրանքային խմբերում՝ «լեռնահանքային ապրանքներ»՝ 392,2 մլն դոլար (2013թ.-ի հունվար–հունիսի համեմատ 8.9 տոկոսանոց անկում), «մեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»՝ 244.9 մլն դոլար (0.3 տոկոսի աճ), «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 185.6 մլն դոլար (7.5 տոկոսի աճ), «քիմիական և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք»` մոտ 165.9 մլն դոլար (1.3 տոկոսի անկում), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` 157.5 մլն դոլար (23 տոկոսի աճ), և այլն։ ($1 – 406,07 դրամ)։ -0-