«Ինժեներական քաղաք» ծրագրին Կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 940 մլն դրամ

«Ինժեներական քաղաք» ծրագրին Կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 940 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Նախատեսվում է 1 մլրդ 945 մլն դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Նշված գումարից 1 մլրդ 880 մլն դրամը կուղղվի 2024 թվականի համար նախատեսված ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67 մլն 900 հազար դրամը՝ ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին»,- նշեց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ծրագիրն իրականացնելու համար 1 մլրդ 945 մլն գումարը պետբյուջեից նախավերջին փոխանցումն է, իսկ վերջին փոխանցումը կիրականացվի 2025 թվականին՝ 1 միլիարդի չափով։

««Ինժեներական քաղաքում»-ում նախատեսվում է ստեղծել ժամանակակից նոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ նախագծման համար նախատեսված հինգ թեմատիկ լաբորատորիաներ, ինչպես նաև հետազոտական կենտրոն, որը ծառայելու է կիբեռանվտանգության խնդիրների լուծման և կիսահաղորդիչների, օդատիեզերական, խելացի սարքերի և այլ արտադրությունների համար»,- հավելեց նախարարը։

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:02 19.09.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×