Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Մինչև 2012թ. վերջ Երևանում լիովին կներդրվի շինարարության թույլտվության էլեկտրոնային տարբերակը

12.04.2012, 18:25
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հաստատել է շինարարություն իրականացնելու համար թույլտվության տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը, որի համաձայն՝ Երևանում համակարգը կներդրվի մինչև տարեվերջ:

Երևան,12 ապրիլի,/ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հաստատել է շինարարություն իրականացնելու համար թույլտվության տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը, որի համաձայն՝ Երևանում համակարգը կներդրվի մինչև տարեվերջ:

ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանի խոսքերով՝ ժամանակացուցը նախատեսում է նաև 2012-2015թթ.-ին համակարգի ներդրում Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում ևս, իսկ գյուղական համայնքներում` 2014-2016թթ. ընթացքում:

Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր հերթին կասկած հայտնեց նշված ժամկետների իրատեսական լինելու մասին՝ նշելով գյուղական համայնքների ոչ բավարար տեխնիկական պատրաստվածությունը և ավելացնելով, որ «փաստաթղթից պարզ չէ, թե ինչպես է ֆինանսավորվելու տվյալ ծրագիրը»:

«Համայնքային բյուջեները չեն կարող փակել այս բոլոր ծախսերը»,- ասել է Գևորգյանը:

Ֆինանսավորման աղբյուրների մասին վարչապետի հարցին ի պատասխան` քաղաքաշինության փոխնախարարը նշել է միայն, որ ՏՏ մասնագետները դեռ գնահատում են ծրագիրը:

Այդուհանդերձ, ցուցակը հաստատվել է նախարարների կաբինետի կողմից:

Ավելի վաղ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտարարել էր, որ էլեկտրոնային թույլտվությունների ներդրման ծրագիրը շինարարներին թույլ կտա քաղաքաշինության ամբողջ ընթացակարգն անցնել՝ խնայելով ժամանակն ու միջոցները:-0-