Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2012թ. հունվար-օգոստոսին ավելի քան 1,2 մլրդ. դրամ է կազմել

05.10.2012, 14:12
Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2012թ. հունվար-օգոստոսին ավելի քան 1,2 մլրդ. դրամ է կազմել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբեր. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2012թ. հունվար-օգոստոսին ավելի քան 1,2 մլրդ. դրամ է կազմել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ ՀՀ պետբյուջեի եկամուտները (առանց ֆինանսավորման արտաքին աղբյուրներից նպատակային ծրագրերի միջոցների) 2012թ. 8 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են  6,5%-ով և կազմել 587,9 մլրդ. դրամ:

Հարկային մուտքերի բաժնեմասը պետբյուջեի եկամուտներում հունվար–օգոստոսին, 2011 թվայանի հունվար–օգոստոսի համեմատ, աճել է 2 տ.կ.–ով և կազմել է 77.4 տոկոս, որոնցից ԱԱՀ–ն կազմում է 38.6 տոկոս, շահութահարկը` 13.7 տոկոս, եկամտահարկը` 10 տոկոս։

Միաժամանակ պետբյուջեի ծախսերը (առանց արտաքին ֆինանսավորման նպատակային ծրագրերի միջոցների) 2012 թվականի հունվար–օգոստոսին կազմել են շուրջ 589 մլրդ դրամ, ինչը 3.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Միաժամանակ ընթացիկ ծախսերը կազմել են 546.9 մլրդ դրամ` գրանցելով 7.1-տոկոսանոց աճ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

ԱՎԾ–ի տվյալներով՝ պետբյուջեի ծախսերը, ներառյալ արտաքին ֆինանսավորման աղբյուրները, կազմել են 616.2 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կազմել է շուրջ 28.3 մլրդ դրամ` 2011 թվականի հունվար–օգոստոսի համեմատ կրճատվելով 27.6 տոկոսով։ -0-