Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ին ավելացել են 10.8%-ով՝ կազմելով մոտ 1,9 մլրդ դոլար

14.02.2014, 17:51
Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակներով 2013 թ.–ին փոխանցվել է ավելի քան 1 869,7  մլն դոլար։ Ցուցանիշի աճը տարվա ընթացքում կազմել է 10,8 տոկոս, նշված է ԿԲ–ի ամենամսյա տեղեկագրում։
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ին ավելացել են 10.8%-ով՝ կազմելով մոտ 1,9 մլրդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակներով 2013 թ.–ին փոխանցվել է ավելի քան 1 869,7  մլն դոլար։ Ցուցանիշի աճը տարվա ընթացքում կազմել է 10,8 տոկոս, նշված է ԿԲ–ի ամենամսյա տեղեկագրում։

Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված մասնավոր փոխանցումների ծավալը 2013 թ.–ին կազմել է մոտ 342,2 մլն դոլար` 2012 թ.–ին գրանցված 292,2 մլն դոլարի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 1 545,6 միլիոն դոլար` անցյալ տարի գրանցված 1 395 միլիոն դոլարի դիմաց։
 
Հայաստան ստացված դրամական միջոցների ճնշող մասը բաժին է ընկնում Ռուսաստանին` հանրապետություն ստացված դրամական միջոցների համախառն ծավալի մոտ 85,9 տոկոսը։ Ռուսաստանից հանրապետություն իրականացված դրաման փոխանցումները 2013 թ.–ին կազմել են մոտ 1 606,6 մլն դոլար` նախորդ տարի գրանցված 1 444,9 մլն դոլարի դիմաց, իսկ հանրապետությունից դեպի ՌԴ միջոցների արտահոսքը` 180,35 մլն դոլար (2012 թ.–ին գրանցված 164,6 մլն դոլարի համեմատ)։

ԱՄՆ–ից Հայաստան արված փոխանցումները նախորդ տարի կազմել են մոտ 82 մլն դոլար, Ուկրաինայից` 17 մլն դոլար, Ղազախստանից` 23,7 մլն դոլար, Գերմանիայից` 15,6 մլն դոլար, Իսպանիայից` 6,4 մլն դոլար, Ֆրանսիայից` 14,7 մլն դոլար, ԱՄԷ–ից` 7,7 մլն դոլար, Չինաստանից` մոտ 1,4 մլն դոլար, Թուրքիայից` 1,8 մլն դոլար, այլ երկրներից` 92,6 մլն դոլար։

Երկիր ստացված դրամական փոխանցումների ծավալը 2013 թ.–ի դեկտեմբերին կազմել է մոտ 187,7 մլն դոլար (2012 թ.–ի դեկտեմբերի համեմատ` 20,3 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից արտասահման միջոցների արտահոսքը` մոտ 34,4 մլն դոլար (16,8 տոկոսի աճ)։—0–