Հայաստանում 2013 թ.–ին անշարժ գույքի հետ կապված ավելի քան 190 հազար գործարք է կատարվել
03.02.2014,
11:05
Անշարժ գույքի գործարքների թիվը 2013 թվականին կազմել է 190690, ինչը 16977 գործարքով (9,8 տոկոս) ավել է 2012 թ.–ի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությունում։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անշարժ գույքի գործարքների թիվը 2013 թվականին կազմել է 190690, ինչը 16977 գործարքով (9,8 տոկոս) ավել է 2012 թ.–ի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությունում։
Միաժամանակ, 2013 թ.–ին Երևանում գործարքների թիվն ավելացել է 5828–ով (9,3 տոկոս), իսկ մարզերում` 11149–ով (10%)։
Անշարժ գույքի գործարքների առավելագույն թիվը հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Երևանում` գործարքների ընդհանուր թվի 35,9 տոկոսը, իսկ նվազագույնը` Վայոց Ձորի մարզում` 1,8 տոկոս։
Միաժամանակ, հանրապետության Կոտայքի մարզում 2013 թ.–ին գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 13,5 տոկոսը, Արմավիրի մարզում` 9,2 տոկոսը, Արարատի մարզում` 7,8 տոկոսը, Գեղարքունիքում` 6,2 տոկոսը, Լոռու մարզում` 6,1 տոկոսը, Արագածոտնի մարզում` 6 տոկոսը։
Հաշվետու ժամանակահատվածում Շիրակի մարզում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 5,3 տոկոսը, Սյունիքի մարզում` 4,4 տոկոսը, Տավուշի մարզում` 3,8 տոկոսը։
Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն` 2013 թ.–ին գրանցված անշարժ գույքի գործարքների 25.5 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործարքներին, 11,3 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները։
Բացի այդ, Հայաստանում կատարված գործարքների ընդհանուր թվի 10,9 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի ժառանգմանը, 12,6 տոկոսը կազմել են անշարժ գույքի գրավադրման գործարքները, 4,5 տոկոսը` անշարժ գույքի վարձակալման գործարքները,
2013 թ.–ին 35,27 տոկոսը բաժին է ընկել պետական այլ գրանցումներին։
Ողջ տարվա ընթացքում անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ չեն գրանցվել։–0–