Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը 2013 թ.–ին ներկրել է 2,5 տոննա մեղր` մեկ տարի առաջ ներկրված 16,8 տոննայի համեմատ. ՊԵԿ

05.03.2014, 13:51
2013 թ.–ին Հայաստան ներկրված բնական մեղրի ծավալը կրճատվել է 85 տոկոսով` կազմելով 2,5 տոննա` 2012 թ.–ին ներկրված 16,8 տոննայի համեմատ, հաղորդվում է ՊԵԿ–ի 2013 թ.–ի հաշվետվության մեջ։
Հայաստանը 2013 թ.–ին ներկրել է 2,5 տոննա մեղր` մեկ տարի առաջ ներկրված 16,8 տոննայի համեմատ. ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. 2013 թ.–ին Հայաստան ներկրված բնական մեղրի ծավալը կրճատվել է 85 տոկոսով` կազմելով 2,5 տոննա` 2012 թ.–ին ներկրված 16,8 տոննայի համեմատ, հաղորդվում է ՊԵԿ–ի 2013 թ.–ի հաշվետվության մեջ։

Միաժամանակ նախորդ տարի ներկրված մեղրի ընդհանուր արժեքը կազմել է 25,6 հազար դոլար` 2012 թ.–ին գրանցված 63,3 հազար դոլարի դիմաց։

Ինչպես հաղորդվում է ՊԵԿ–ի հաշվետվության մեջ,  2013 թ.–ին Հայաստան բնական մեղրի հիմնական ներկրողներն են Բելառուսի Հանրապետությունը (695 կգ), Ռուսաստանը (630 կգ), Ավստրիան (478,3կգ) և Իտալիան (467,7 կգ)։

Ըստ հաշվետվության` Հայաստանը նախորդ տարի արտահանել է 98,4 հազար դոլար ընդհանուր արժեքով 6,7 տոննա բնական մեղր` 2012 թ.–ին 32,2 հազար դոլար ընդհանուր արժեքով 4,3 տոննայի համեմատ։ Հայկական մեղրը արտահանվել է Չինաստան (3 տոննա), ԱՄՆ (2 տոննա) և Ռուսաստան (1,7 տոննա)։–0–