Հայաստանում մետաղի հանքաքարի արդյունահանման ծավալը 2013 թ.–ին կկազմի 31 մլն տոննա. Էներգետիկայի նախարարություն
08.10.2013,
17:14
Հայաստանում մետաղի հանքաքարի արդյունահանման ծավալը 2013 թ.–ին կկազմի 31 մլն տոննա, երեքշաբթի լեռնահանքային արդյունաբերության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մետաղի հանքաքարի արդյունահանման ծավալը 2013 թ.–ին կկազմի 31 մլն տոննա, երեքշաբթի լեռնահանքային արդյունաբերության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն` 2012 թ.–ին Հայաստանում մետաղե հանքաքարի արդյունահանման ծավալը կազմել է մոտ 21 մլն տոննա։ ՀՀ ԱՎԾ–ի տվյալների համաձայն` 2012 թ.–ին Հայաստանում մետաղե հանքաքարի արդյունահանումը կազմել է 187,4 մլրդ դրամ (2011 թ.–ի համեմատ 14,4 տոկոսի աճ)։
Գալստյանի խոսքերով` այս տարվա սեպտեմբերի տվյալներով տրամադրվել է հանքավայրի շահագործման 439 թույլտվություն, որոնց թվում 24–ը մետաղի արդյունահանման հանքավայր է, 29–ը` ստորգետնյա ջրերի, ինչպես նաև ոչ մետաղյա ռեսուրսների հանքավայր։
Նա տեղեկացրել է, որ այս պահին ուսումնասիրվում է մետաղի արդյունահանման 68 հանքավայր։
ԱՎԾ տվյալների համաձայն`Հայաստանում մետաղի հանքաքարի արդյունահանումը 2013 թ.–ի հունվար–օգոստոսին կազմել է 130,3 մլրդ դրամ, ինչը 11,9 տոկոսով ավելի է 2012 թ.–ի ցուցանիշից։
Երկրաբանների փորձագիտական գնահատականների համաձայն` Հայաստանում այսօր մետաղի օգտակար հանածոների պաշարները գնահատվում են շուրջ 4,138 տրիլիոն դոլար։–0–