Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը 2013 թ.–ին ՄՄ–ին միանալու մասին որոշումն էր. Էկոնոմիկայի նախարար

26.12.2013, 19:49
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Մաքսային միությանը Հայաստանի միացման որոշումը 2013 թվականի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարեց։
Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը  2013 թ.–ին ՄՄ–ին միանալու մասին որոշումն էր. Էկոնոմիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Մաքսային միությանը Հայաստանի միացման որոշումը 2013 թվականի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարեց։

«2013 թվականին Հայաստանի համար հաջողակ եղան արտաքին քաղաքական երկու ուղղություններ, որից մեկը Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզի» ստորագրումն էր երկու օր առաջ»,– ասաց նա հինգշաբթի լրագրողներին։
 
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում` Բարձրագույն Եվրասիական տնտեսական միության նիստում։

Նախարարի կարծիքով, ևս մեկ ձեռքբերում է Եվրախորհրդարանի կողմից Հայաստանի համար GSP + ռեժիմի գործողությունը  2014-17 թվականներին երկարացումն է։

2009 թվականի հունվարի 1–ից Հայաստանն անցել է Եվրամիության երկրների հետ (GSP+) արտոնությունների վերաբերյալ Գերագույն համաձայնագրի բարելավված ռեժիմի, որի հաշվին հայկական ապրանքներն արտահանվում են եվրոպական շուկաներ նվազեցրած գներով։

2009 թվականի հունվարի 1-ից Հայաստանը երեք տարով անցել է ԵՄ-ի երկրների հետ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+), որը հնարավորություն է տալիս ապրանքների արտահանում ԵՄ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով: GSP+-ը տրամադրվում է մի շարք չափանիշների և պահանջների համապատասխանող սահմանափակ թվով երկրների և ներառում է ավելի քան 6,4 հազ. անուն ապրանք, որոնց համար գործում է զրոյական մաքսային տուրք կամ զրոյին մոտ տոկոսադրույքներ, ինչը, ըստ էության, բնորոշ է ազատ առևտրի ռեժիմին:

Խոսելով անհաջողությունների մասին` Ավանեսյանը նշեց, որ ավարտվող տարին այնքան էլ հաջող չէր արտերկրյա ներդրումների տեսանկյունից։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականի ինն ամիսներին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը կազմել է 395.6 մլն դոլար` 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 31.7 տոկոսով։

Նախարարը միաժամանակ դժվարացավ պատասխանել` արդյո՞ք ձեռքբերում էր, թե՞ ձախողում ռուսական կողմին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսի փոխանցումը, սակայն, ընդգծեց, որ Հայաստանում գազի սակագների սահմանումն առաջիկա 5 տարիներին նա հաջողված է համարում։

Ավանեսյանը նշեց նաև, որ, ցավոք, կառավարությանն այս տարի չհաջողվեց  ապահովել պետբյուջեում և ծրագրում ՀՆԱ 5-7 տոկոսանոց աճը։
 
«Դա, իհարկե, չի կարելի հաջողություն համարել, բայց ասեմ, որ տարածաշրջանում Հայաստանի տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, ամենաբարձրը կլինի»,– ավելացրեց նա։

2013 թվականի պետբյուջեում ՀՆԱ աճը ծրագրված է 6.2 տոկոսի մակարդակով, իսկ գնաճինը` 4% (±1,5%)։  

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև 2013 թվականին 7–տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու խնդիր է դրել։ -0-