Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանը 2014 թ.–ին «բաց երկնքի մասին» համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի Թուրքմենստանի, Իրաքի, Քուվեյթի հետ

21.01.2014, 14:28
Հայաստանը 2014 թվականին «բաց երկնքի մասին» համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի, Թուրքմենստանի, Իրաքի, Քուվեյթի հետ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) նախագահ Արտեմ Մովսիսյանը։
Հայաստանը 2014 թ.–ին «բաց երկնքի մասին» համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի Թուրքմենստանի, Իրաքի, Քուվեյթի հետ
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2014 թվականին «բաց երկնքի մասին» համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի, Թուրքմենստանի, Իրաքի, Քուվեյթի հետ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) նախագահ Արտեմ Մովսիսյանը։

«Սկսած 2013 թվականից` Հայաստանը «բաց երկնքի» քաղաքականություն է վարում, որի շրջանակներում արդեն համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել ԱՄՆ–ի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Ռուսաստանի հետ»,– ասաց Մովսիսյանը։

Ըստ նրա` 2014 թվականին ծրագրվում է զգալիորեն ընդլայնել երկրների ցուցակը, սակայն ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով օպերատիվ կպատրաստվեն և կհամաձայնեցվեն համապատասխան համաձայնագրերը գործընթացի համար պատասխանատու Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և գործընկեր երկրների համապատասխան կառույցների կողմից։

2013թ. hոկտեմբերի 23–ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի անցկացրած համատեղ հետազոտության վրա։

Հետազոտության համաձայն` դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի աճի տեմպը «բաց երկնքի» քաղաքականության ներդրումից հետո կգերազանցի ՀՆԱ աճը։ Այսպես, ավիաընկերությունների գործունեությունը կազդի ՀՆԱ ծավալը 40-50 մլն չափով ավելացնելու վրա, օդանավակայանինը` 30-40 մլն դոլարով, զբոսաշրջության զարգացման վրա` 260-320 մլն դոլարով։

2014 թվականի հայկական պետբյուջեում ՀՆԱ իրական աճի 5.2-տոկոսանոց ցուցանիշն է։ -0-