Հայաստանն ու Իրանը 2014 թ.–ի սկզբին կքննարկեն գազի գները. նախարար
17.12.2013,
17:42
Հայաստանը 2014 թ.–ի սկզբին Իրանի հետ բանակցություններ կվարի գազի գների վերաբերյալ, հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեքշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2014 թ.–ի սկզբին Իրանի հետ բանակցություններ կվարի գազի գների վերաբերյալ, հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեքշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ։
«Ես արդեն հանդիպել եմ Իրանի դեսպանի հետ, և մենք պայմանավորվել ենք քննարկել այդ հարցը 2014 թ.–ի հունվարին կամ փետրվարին կայանալիք հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ», – ասել է նախարարը։
Մովսիսյանը նաև տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ իրանական կողմը պատրաստ է Հայաստանին գազ վաճառել 1 հազար քառակուսի խորանարդ մետրի դիմաց 400 դոլարով։
«2010 թ.–ից, երբ ռուսական կողմը տեղեկացրեց գազի գների բարձրացման մասին, ես հինգ անգամ հանդիպել եմ իրանական կողմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ բանակցություններն անարդյունք էին, քանի որ իրանական կողմը չհամաձայնեց հրաժարվել գնագոյացման կիրառվող սկզբունքներից», – ասել է նա։
Նախարարի խոսքերով` հանդիպման արդյունքում իրանական կողմը հայտարարել է, որ չի կարող յուրաքանչյուր հարևանի համար կիրառել գնագոյացման առանձին սկզբունքներ և, հետևաբար, պատրաստ է Հայաստանին գազ վաճառել 400 դոլարով։
«Այս պայմաններում մեր հնարավորությունները մեծ չէին, այլընտրանքային տարբերակներ ևս չկային։ Մենք պետք է միայն շարունակեինք բանակցությունները ռուսական կողմի հետ», – նշել է նա։
Նախարարը նաև ընդգծել է, որ «Գազպրոմը» չի խանգարում Հայաստանին բանակցություններ վարել գազի այլ մատակարարների հետ։
«Հայաստանը չունի բացառապես «Գազպրոմից» գազ ձեռք բերելու իրավաբանական պարտավորություններ։ Քաղաքական մակարդակի վրա ևս նման սահմանափակումներ չկան։ Եթե ինչ–որ մեկը առաջարկի ավելի էժան գազ, և եթե մենք ինքներս նման հնարավորություն գտնենք, ապա պատրաստ կլինենք ներկրել այն», – ավելացրել է նախարարը։
Ավելի վաղ ՀՀ–ում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցումներ կիրառել բարեկամ երկրների համար մատակարարվող բնական գազի գնի հարցում։
Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների բանակցություններից հետո գազային ճյուղին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք նախատեսում են, մասնավորապես, Հայաստանի շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ» ընկերության բաժնեմասի ավելացում մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի կրճատում` հազար խորանարդ մետրի համար մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի դիմաց։
Հայաստանի և Իրանի միջև գազամուղը բացվել էր 2007թ.–ին։ Իրանական գազը վերածվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է 1 խորանարդ մետր բնական գազի դիմաց 3 կՎտ/ժ հաշվարկով Իրան արտահանման համար։ Համաձայնագիրը նախատեսում է, որ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին 36 մլրդ խորանարդ մետր բնական գազ կմատակարարի` հինգ տարով պայմանագրի գործողության ժամկետի հնարավոր ավելացմամբ և մինչև 47 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումների ընդհանուր ծավալով։–0–