ՀՀ 2014թ.–ի կոնսոլիդացված պետբյուջեի եկամուտները 1 տրլն 134 մլրդ դրամ կկազմեն
28.10.2013,
15:38
ՀՀ 2014թ.–ի կոնսոլիդացված պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրլն 134 մլրդ դրամի չափով, երկուշաբթի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկած հաջորդ տարվա պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ 2014թ.–ի կոնսոլիդացված պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրլն 134 մլրդ դրամի չափով, երկուշաբթի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկած հաջորդ տարվա պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ըստ նրա, ծախսերը նախատեսված են 1 տրլն 244 մլրդ դրամի մակարդակում, պակասուրդը` 110 մլրդ դրամի։
Սարգսյանը նշեց, որ 2014թ.–ի պետբյուջեի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջին անգամ պետբյուջեում հարկային վարչարարության ավելացում չի նախատեսվում, և ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունն անփոփոխ է մնում։
«Բյուջեի առանձնահատկությունն այն է, որ մենք չենք ավելացնում հարկային բեռը։ ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը յուրաքանչյուր տարի աճում էր 0,3–0.4 տ.կ.–ով։ Մենք որոշեցինք այս տարի չավելացնել այդ հարաբերակցությունը, որպեսզի խուսափենք բիզնեսի ավելորդ ճնշումից։ Այժմ մենք շեշտը կդնենք հարկային ստուգումների թվի նվազման և ռիսկային ոլորտների բացահայտման վրա»,– նշեց նա։
Ըստ վարչապետի, նոր բյուջեում նախատեսված է 11 մլրդ դրամի չափով հարկային եկամուտների ավելացում։
Սարգսյանը նաև ասաց, որ վերջին տարիներին մասնավոր ներդրումների ծավալների նվազման միտում է նկատվում և այդ կապակցությամբ անհրաժեշտ է բիզնես կլիմայի բարելավման և հարկային բեռի ճիշտ տեղաբաշխման հասնել։ –0–